Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 55. Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց և քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55. Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց և քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:

2. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվությունը կարող է արգելվել օտարերկրյա այն քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք հանցագործություններ են կատարել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված: Իսկ եթե այդ անձինք արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա հարկադիր վտարվում են:

(55-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։