Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 7. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինները

(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների հիմնական լիազորություններն են՝

1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառությունը կարգավորող օրենքների, նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը կառավարությանը.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների որակման և չափորոշման ցուցակի մշակումը և դրանում փոփոխությունների մասին առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

3) պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորման խնդիրների քննարկումը.

4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման մասին տեղեկատվության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված առաջարկությունների հավաքումը և վերլուծումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների օպերատիվ-հետախուզական, փորձագիտական, գիտական, ուսումնական նպատակներով օգտագործման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների անալոգների, ածանցյալների, թմրաբույսերի, գործիքների, սարքերի, համակարգչային ծրագրերի, գիտապրակտիկ ձեռնարկների և նյութերի անվանացանկի ու չափաբաժինների հաստատումը.

6) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրաբիզնեսի ասպարեզում ձևավորված իրավիճակի գնահատումը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ամենամյա տեղեկատվության ներկայացումը, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի վեգետացիոն շրջանի ժամկետների և այդ կապակցությամբ՝ վերահսկման ենթակա տարածքների սահմանագծերի հաստատումը:

(7-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-147-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։