Հոդված 114. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավահավասարությունը
Հոդված 114. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավահավասարությունը
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն իրենց կարգավիճակը ձեռք են բերում գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վրա տարածվում են մինչև համայնքի ղեկավար և ավագանու անդամներ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման բողոքարկման դեպքում` մինչև վարչական դատարանի որոշում ընդունելը:
Թեկնածուներն ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:
2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է տարածքային ընտրական հանձնաժողովի նիստում:
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 2-րդ մասը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ կմտնի 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)