Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-27-ից մինչև 2021-06-26։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 17. Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը

գործել է մինչև 2021-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 17. Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը

1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում՝ դրա համար կահավորված դահլիճում, սրահում, սենյակում և այլ տարածքում (այսուհետ` քվեարկության սենյակ):

2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է:

Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների կամ այլ` անհատույց օգտագործման հնարավորությամբ տարածքների բացակայության դեպքում տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը մարզպետի համաձայնությամբ վարձակալում է համապատասխան տարածքներ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:

3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել ռազմական ուսումնական հաստատությունների, զորամասերի և առողջապահության հիմնարկների զբաղեցրած տարածքներում:

4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև քրեակատարողական հիմնարկներում:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

6.

(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասի երկրորդ նախադասությունը, 5-րդ և 6-րդ մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնեն 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։