Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-27-ից մինչև 2021-06-26։Բացել գործող տեքստը
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 24 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 120. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

գործել է մինչև 2021-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 120. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: (նախադասությունը հանվել է 18.06.20 ՀՕ-333-Ն)

2.1. Համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը։

2.2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական), հիմք ընդունելով տվյալ համայնքում ընտրողների թվի վերաբերյալ պետական լիազոր մարմնից նախապես ստացված տեղեկատվությունը: Սույն մասում նշված որոշման գործողությունը չի կարող դադարեցվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Եթե համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության օրը հետաձգվում է մեկ շաբաթով:

(120-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։