Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-27-ից մինչև 2021-06-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-06-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 30 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 141. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը

գործել է մինչև 2021-06-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 141. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Երևանի ավագանի ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

5)

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, ամփոփում է համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխան համայնքների ավագանիներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

5)

3. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), եթե ընտրությանը մասնակցել է 3 և ավելի կուսակցություն (կուսակցությունների դաշինք):

3.1.

3.2.

4. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

5. (մասն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-333-Ն)

6. Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:

Եթե դրա արդյունքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա ցուցակի հերթականությամբ վերջին ընտրվածի մանդատը տրվում է ընտրական ցուցակի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա:

Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրություն է կազմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը:

Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ հնգօրյա ժամկետում, ուղարկվում է վարչապետին, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ համապատասխան մարզպետին:

7. Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները մնում են թափուր:

8. Մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(141-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ., խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 1-ին մասի 5-րդ կետը, 2-րդ մասի 5-րդ կետը, 3.1-ին, 3.2-րդ, 6-րդ և 9-րդ մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ կմտնեն 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։