Հոդված 18. Տեղամասային կենտրոն սահմանելը
Հոդված 18. Տեղամասային կենտրոն սահմանելը
1. Համայնքի ղեկավարը (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի պետը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, իսկ քրեակատարողական հիմնարկի պետը` տարածքային ընտրական հանձնաժողովին:
2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում` նաև քվեարկության օրը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:
2.1.
3. Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:
4.
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 2-րդ և 2.1-ին մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ կմտնեն 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)