Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-27-ից մինչև 2021-06-26։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 25. Ընտրական գրավը

գործել է մինչև 2021-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 25. Ընտրական գրավը

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:

2. Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է`

1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու,

2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցության դեպքում` ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու,

3) մինչև թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,

4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում կամ

5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:

3. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում:

(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 2-րդ մասի 2-րդ կետը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։