Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-27-ից մինչև 2021-06-26։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎԳլուխ 30 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը

գործել է մինչև 2021-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը

(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

2. Եթե ավագանու ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

3. Եթե ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այդ դեպքում ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

4. Ավագանու ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

5. Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 14, և ոչ ուշ, քան 21 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։

6. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

7.

8.

(142-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ վերնագիրը, 7-րդ և 8-րդ մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ կմտնեն 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։