Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1033. Շահույթի բաշխումը
Հոդված 1033. Շահույթի բաշխումը
1. Մասնակիցների համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է ընդհանուր գործում նրանց ավանդի արժեքին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ համատեղ գործունեության պայմանագրով կամ մասնակիցների համաձայնությամբ:
2. Շահույթին մասնակցելուց մասնակիցներից որևէ մեկին զրկելու մասին համաձայնությունն առոչինչ է: