Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2015-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 127. Միության մասնակիցների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 127. Միության մասնակիցների իրավունքները և պարտականությունները

1. Միության մասնակիցներն իրավունք ունեն անհատույց օգտվել նրա ծառայություններից, եթե այլ բան նախատեսված չէ նրա կանոնադրությամբ:

2. Միության մասնակիցն իրավունք ունի ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ միությունից: Այդ դեպքում, նա, դուրս գալու օրվանից մեկ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում միության պարտավորությունների համար, եթե այլ ժամկետ նախատեսված չէ միության կանոնադրությամբ:

Միության մասնակիցը կարող է հեռացվել միությունից` մնացած մասնակիցների որոշմամբ, միության կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով: Միությունից հեռացված մասնակցի նկատմամբ կիրառվում են միությունից դուրս գալուն վերաբերող կանոնները:

3. Միության մասնակիցների համաձայնությամբ նրանում կարող է ընդգրկվել նոր մասնակից: Միության կազմում նոր մասնակցի ընդգրկվելը կարող է պայմանավորվել միության` մինչ այդ ծագած պարտավորությունների համար նրա սուբսիդիար պատասխանատվությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։