Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2015-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 45 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄ

Հոդված 871. Տրանսպորտային առաքման պայմանագիր

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 871. Տրանսպորտային առաքման պայմանագիր

1. Տրանսպորտային առաքման պայմանագրով մի կողմը (առաքողը) պարտավորվում է վարձատրությամբ և մյուս կողմի (հաճախորդի` բեռն առաքողի կամ բեռն ստացողի) հաշվին կատարել կամ կազմակերպել տրանսպորտային առաքման պայմանագրով որոշված բեռի փոխադրման հետ կապված ծառայություններ:

Տրանսպորտային առաքման պայմանագրով կարող են նախատեսվել առաքողի` իր կամ հաճախորդի ընտրած երթուղով և տրանսպորտով բեռի փոխադրումը կազմակերպելու, հաճախորդի կամ իր անունից բեռի փոխադրման պայմանագիր (պայմանագրեր) կնքելու, բեռն ուղարկելու և դրա ստանալն ապահովելու, ինչպես նաև բեռի փոխադրման հետ կապված այլ պարտականություններ:

2. Տրանսպորտային առաքման պայմանագրով` որպես լրացուցիչ ծառայություններ կարող է նախատեսվել բեռը տեղ հասցնելու հետ կապված այնպիսի անհրաժեշտ գործառնությունների իրականացում, ինչպիսիք են արտահանման կամ ներմուծման համար պահանջվող փաստաթղթեր ստանալը, մաքսային և այլ փաստաթղթեր ձևակերպելը, բեռի քանակն ու վիճակն ստուգելը, այն բեռնելը և բեռնաթափելը, հաճախորդից գանձվող տուրքերն ու այլ ծախսեր վճարելը, բեռ պահպանելը, նշանակված վայրում բեռ ստանալը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ գործառնություններ և ծառայություններ կատարելը:

3. Սույն գլխի կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ, պայմանագրին համապատասխան, առաքողի պարտականությունները կատարում է փոխադրողը:

4. Տրանսպորտային առաքման պայմանագրի կատարման պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ տրանսպորտային առաքման մասին օրենքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։