Հոդված 804. Կոմիսիոների հրաժարվելը կոմիսիայի պայմանագիրը կատարելուց
Հոդված 804. Կոմիսիոների հրաժարվելը կոմիսիայի պայմանագիրը կատարելուց
1. Կոմիսիոներն իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով, հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ այն դեպքի, երբ այն կնքվել է առանց գործողության ժամկետը նշելու: Այդ դեպքում կոմիսիոները ոչ ուշ, քան երեսուն օր առաջ պետք է կոմիտենտին ծանուցի պայմանագրի դադարման մասին, եթե ծանուցման առավել երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Կոմիսիոները պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կոմիտենտի գույքը պահպանելու համար:
2. Կոմիսիոներից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու մասին ծանուցում ստանալուց հետո կոմիտենտը տասնհինգօրյա ժամկետում պետք է տնօրինի կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի գույքը պահատվության հանձնել կոմիտենտի հաշվին կամ այն վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:
3. Հանձնարարությունը կատարելուց հրաժարված կոմիսիոները պահպանում է մինչև պայմանագրի դադարելը կնքած գործարքների համար կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև մինչև այդ պահը կրած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով: