Հոդված 212. Հարկադիր սերվիտուտ
Հոդված 212. Հարկադիր սերվիտուտ
1. Հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
2. Հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին դատարանի վճիռը պետք է պարունակի սույն օրենսգրքի 211 հոդվածի 2-րդ կետում նշված պայմանները:
3. Հասարակական կարիքների համար հարկադիր սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:
3.1. Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային և ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտ:
(212-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159, 26.06.02 ՀՕ-391-Ն)