Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2015-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ

Հոդված 162.1. Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 162.1. Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը

1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2, 3 կամ 5 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում (սույն օրենսգրքի իմաստով՝ կոնվենցիոն իրավունքների խախտում), ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

(162.1-ին հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-21-Ն)

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։