Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 91. Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությունը
Հոդված 91. Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությունը
Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պայմաններ պարունակի նաև ընկերակցության բաժնեհավաք կապիտալի չափի և կազմի, բաժնեհավաք կապիտալում լիակատար ընկերներից յուրաքանչյուրի բաժնեմասի չափի ու փոփոխման կարգի, նրանց ներդրած ավանդների կազմի և կարգի, ավանդներ ներդնելու պարտականությունները խախտելու համար նրանց պատասխանատվության, ավանդատուների կողմից ներդրվող ավանդների չափի մասին: