Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2015-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 60 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1091.1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցումը

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 1091.1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցումը

1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման գովազդատուի կողմից` անկախ նրա մեղքից:

2. Անբարեխիղճ գովազդի հետևանքով այլ անձին պատճառված վնասը հատուցած գովազդ արտադրողը կամ գովազդակիրը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի վճարված հատուցման չափով, եթե գովազդ արտադրողի կամ գովազդակրի պահանջով գովազդատուն չի ներկայացրել գովազդի արտադրության համար ներկայացվող տեղեկատվության հավաստիության փաստաթղթային վավերացում (արտոնագրեր, տեղեկանքներ):

3. Անբարեխիղճ գովազդի համար պատճառված վնասը կրում է գովազդակիրը, եթե գովազդատուին հնարավոր չէ գտնել:

(1091.1-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։