Գլուխ 24 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 388. Երաշխիքն ուժի մեջ մտնելը
Հոդված 388. Երաշխիքն ուժի մեջ մտնելը
Երաշխիքն ուժի մեջ է մտնում այն տալու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
⚖Հոդված 389. Երաշխիքով պահանջ ներկայացնելը
1. Երաշխիքով դրամական գումար վճարելու մասին բենեֆիցիարի պահանջը պետք է երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով երաշխիքում նշված փաստաթղթերը: Բենեֆիցիարը պահանջի կամ դրա հավելվածի մեջ պետք է նշի, թե որն է պրինցիպալի կողմից հիմնական պարտավորության խախտումը, որի ապահովման համար տրված է երաշխիքը:
2. Բենեֆիցիարի պահանջը երաշխիք տված անձին պետք է ներկայացվի մինչև երաշխիքով սահմանված ժամկետի ավարտը, որով այն տրվել է: