Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 861. Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը

գործել է մինչև 2025-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 861. Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը

1. Փոխադրողը պարտավոր է փոխադրման կամ փոխադրումների կազմակերպման պայմանագրով սահմանված ժամկետում, առաքողի հայտով (պատվերով) բեռնման նպատակով նրան տրամադրել համապատասխան բեռի փոխադրման համար պիտանի և սարքին տրանսպորտային միջոցներ:

Առաքողն իրավունք ունի հրաժարվել համապատասխան բեռի փոխադրման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցներից:

2. Պայմանագրով նախատեսված կարգով բեռնում (բեռնաթափում) իրականացնում է տրանսպորտային կազմակերպությունը կամ առաքողը (ստացողը)` օրենքի և դրան համապատասխան ընդունված կանոնների պահանջների պահպանմամբ:

3. Առաքողի (ստացողի) ուժերով և միջոցներով բեռնումը (բեռնաթափումը) պետք է կատարվի պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե նման ժամկետներ սահմանված չեն օրենքով և դրան համապատասխան հրապարակված կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։