Հոդված 42. Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը
Հոդված 42. Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը
1. Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը և հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով:
2. Փոքրահասակ խնամարկյալի տասնչորս տարին լրանալիս նրա նկատմամբ խնամակալությունը դադարում է, իսկ խնամակալի պարտականություններ իրականացնող քաղաքացին, առանց այդ մասին լրացուցիչ որոշման, դառնում է անչափահասի հոգաբարձուն:
3. Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաև սույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:
(42-րդ հոդվածը խմբ. 10.09.24 ՀՕ-328-Ն)