Հոդված 838. Ապրանքի քանակի և վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս
Հոդված 838. Ապրանքի քանակի և վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս
1. Ապրանքի տերը և ապրանքային պահեստն իրավունք ունեն ապրանքը վերադարձնելիս պահանջել զննելու ապրանքը և ստուգելու դրա քանակը: Ծախսերը կրում է ապրանքի զննում և քանակի ստուգում պահանջողը:
2. Եթե ապրանքը վերադարձնելիս պահեստի և ապրանքատիրոջ կողմից համատեղ չի զննվել կամ ստուգվել, ապա ապրանքն ստանալիս դրա անպատշաճ պահատվության հետևանքով վնասվածքի կամ պակասած ապրանքի մասին գրավոր դիմումը պետք է պահեստ ներկայացվի անհապաղ, իսկ այն պակասորդի կամ վնասվածքի դեպքում, որը չէր կարող բացահայտվել ապրանքը սովորական եղանակով ընդունելիս` այն ստանալուց եռօրյա ժամկետում:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի բացակայության դեպքում համարվում է, որ պահեստի կողմից ապրանքը վերադարձվել է պահեստային պայմանագրի պայմաններին համապատասխան, եթե այլ բան ապացուցված չէ: