Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 29 · ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 454. Ակցեպտ

գործել է մինչև 2025-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 454. Ակցեպտ

1. Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան:

Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ:

2. Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:

3. Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:

4. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ՝

1) այն մուտք է գործում հասցեատիրոջ նշած տեղեկատվական համակարգ կամ նրա կողմից կիրառվող կամ շահագործվող էլեկտրոնային հարթակ, կամ

2) այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե ակցեպտն ուղարկվել է նրա չնշած տեղեկատվական համակարգ:

(454-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն, խմբ. 24.05.23 ՀՕ-184-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։