Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները
Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները
1. Ստեղծագործության հեղինակին են պատկանում հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու իրավունքը (հեղինակության իրավունքը).
2) ստեղծագործությունը իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ դրա օգտագործելը թույլատրելու իրավունքը (հեղինակի անվան իրավունքը).
3) ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը:
2. Անձնական ոչ գույքային իրավունքներից հրաժարվելու մասին հեղինակի դիմումը կամ որևէ մեկի հետ նրա համաձայնությունն առոչինչ է: