Հոդված 200. Ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելը
Հոդված 200. Ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելը
1. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
2. Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի դատարանով բռնագանձում տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` այդ բաժինը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով: