Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-05-ից մինչև 2001-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հոդված 28. Քաղաքացու սնանկությունը

գործել է մինչև 2001-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 28. Քաղաքացու սնանկությունը

1. Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:

2. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

3. Քաղաքացուն սնանկ ճանաչելու դեպքում նրա գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պարտատերերի չբավարարված պահանջներն իրենց ուժը պահպանում են մինչև դրանց լիակատար մարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։