Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-05-ից մինչև 2001-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 210. Ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ)

գործել է մինչև 2001-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 210. Ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ)

1. Հողամասի սեփականատերն իրավունք ունի հարևան հողամասի սեփականատիրոջից պահանջել իրեն տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ):

2. Սերվիտուտ կարող է սահմանվել հարևան հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման:

3. Հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելը հողամասի սեփականատիրոջը չի զրկում այդ հողամասի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից:

4. Սերվիտուտը չի կարող լինել առուվաճառքի, գրավի և վարձակալության ինքնուրույն առարկա:

5. Սերվիտուտը կարող է լինել կամավոր և հարկադիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։