Գլուխ 14 · ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 222. Բնակելի տարածության սեփականությունը
Հոդված 222. Բնակելի տարածության սեփականությունը
1. Սեփականատերն իրեն պատկանող բնակելի տարածությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է դրա նշանակությանը համապատասխան:
2. Բնակելի տարածության սեփականատերը կարող է պայմանագրի հիման վրա այն հանձնել վարձակալության:
3. Բնակելի տներում արդյունաբերական արտադրություն տեղադրել չի թույլատրվում: