Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 82. Լիակատար ընկերակցության շահույթի և վնասների բաշխումը
Հոդված 82. Լիակատար ընկերակցության շահույթի և վնասների բաշխումը
1. Լիակատար ընկերակցության շահույթը և վնասները բաշխվում են նրա մասնակիցների միջև ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ: Ընկերակցության մասնակցին շահույթի կամ վնասների բաշխումից մեկուսացնելու մասին համաձայնությունն առոչինչ է:
2. Եթե ընկերակցության կրած վնասների հետևանքով նրա զուտ ակտիվների արժեքը պակասում է բաժնեհավաք կապիտալի չափից, ընկերակցության ստացած շահույթը մասնակիցների միջև չի բաշխվում այնքան ժամանակ, մինչև զուտ ակտիվների արժեքը գերազանցի բաժնեհավաք կապիտալի չափը: