Գլուխ 31 · ԱՌՈՒՎԱՃԱՌՔ
Հոդված 565. Հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հողամասը վաճառելիս
Հոդված 565. Հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հողամասը վաճառելիս
1. Այն դեպքերում, երբ հողամասը, որի վրա գտնվում է վաճառողին պատկանող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը, վաճառվում է առանց այդ անշարժ գույքը գնորդի սեփականությանը փոխանցելու, վաճառողը վաճառքի պայմանագրով որոշված պայմաններով պահպանում է հողամասի այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է այդ անշարժ գույքով և անհրաժեշտ է այն օգտագործելու համար:
2. Եթե հողամասի համապատասխան մասի օգտագործման պայմանները որոշված չեն դրա վաճառքի պայմանագրով, վաճառողը պահպանում է հողամասի այն մասի նկատմամբ սահմանափակ օգտագործման իրավունքը (սերվիտուտ), որն զբաղեցված է անշարժ գույքով և անհրաժեշտ է այն իր նշանակությանը համապատասխան օգտագործելու համար: