Հոդված 1010. Ապահովագրական պարգև և ապահովագրական մուծումներ
Հոդված 1010. Ապահովագրական պարգև և ապահովագրական մուծումներ
1. Ապահովագրական պարգև է համարվում ապահովագրության համար վճարը, որը ապահովագրվողը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին մուծել ապահովագրության պայմանագրում սահմանված կարգով և ժամկետներում:
2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական պարգևի չափը որոշելիս ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական օբյեկտի և ապահովագրական ռիսկի բնույթը, իրավունք ունի կիրառել ապահովագրական գումարի միավորից գանձվող պարգևը որոշող` իր կողմից մշակված ապահովագրական դրույքաչափեր:
Օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական պարգևի չափը որոշվում է ապահովագրական հսկողության պետական մարմինների սահմանած կամ կարգավորվող ապահովագրական դրույքաչափերին համապատասխան:
3. Եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է ապահովագրական պարգևը վճարել, տարաժամկետ պայմանագրով կարող են սահմանվել որոշված ժամկետներում հերթական ապահովագրական վճարներ չկատարելու հետևանքները:
4. Եթե ապահովագրական դեպքը վրա է հասել մինչև հերթական ապահովագրական վճարը, որը կետանցվել է, ապահովագրողն իրավունք ունի գույքային ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցման կամ անձնական ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարի վճարման ենթակա չափը որոշելիս հաշվանցել կետանցված ապահովագրական վճարի գումարը: