Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-12-ից մինչև 2002-11-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 34 · ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 600. Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 600. Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելը

1. Նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:

2. Նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց` այն հիմունքներով, որոնք իրեն իրավունք են տալիս վերացնել նվիրատվությունը (601 հոդվածի 1-ին կետ):

3. Նվիրատուի հրաժարվելը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով նվիրատվության պայմանագիրը կատարելուց, նվիրառուին իրավունք չի տալիս պահանջել վնասների հատուցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։