Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-12-ից մինչև 2002-11-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարել թույլատրվում է գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա: Նման համաձայնությունը դատարանով կարող է անվավեր ճանաչվել սույն օրենսգրքի 18 գլխի 2-րդ պարագրաֆով սահմանված հիմքերով` այն անձի հայցով, ում իրավունքներն այդ համաձայնությամբ խախտվել են:

Նման համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի արժեքից գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե`

1) գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է այլ անձի համաձայնություն կամ թույլտվություն.

2) գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։