Գլուխ 25 · ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՎԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հոդված 399. Պարտատիրոջ` այլ անձի անցնող իրավունքների ծավալը
Հոդված 399. Պարտատիրոջ` այլ անձի անցնող իրավունքների ծավալը
Սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները ` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը: