Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 933. Հանձնարարականի կատարումը
Հոդված 933. Հանձնարարականի կատարումը
1. Բանկը, ընդունելով վճարման հանձնարարականը, պարտավոր է համապատասխան դրամական գումարը փոխանցել միջոցներ ստացող բանկին` այդ գումարը սույն օրենսգրքի 931 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում հանձնարարականում նշված անձի հաշվին մուտքագրելու համար:
2. Բանկն իրավունք ունի հաճախորդի հանձնարարականում նշված դրամական միջոցների փոխանցման գործառնությունների կատարման համար ներգրավել այլ բանկեր:
3. Բանկը պարտավոր է վճարողի պահանջով նրան անհապաղ ծանուցել հանձնարարականի կատարման մասին: Հանձնարարականի կատարման մասին ծանուցման բովանդակությանն առաջադրվող պահանջները և դրա ձևակերպման կարգը սահմանվում են օրենքով, դրան համապատասխան նախատեսված բանկային կանոններով կամ կողմերի համաձայնությամբ: