Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 264. Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքի պետական գրանցումը
Հոդված 264. Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքի պետական գրանցումը
1. Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման:
2. Գրավատուի մոտ պահվող շարժական գույքի հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով նախատեսված դեպքերում (135 հոդվածի 2-րդ կետ):
3. Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքի պետական գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:
2. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԻՓՈԹԵՔ