Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-12-ից մինչև 2002-11-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 202. Հողամասը որպես սեփականության իրավունքի օբյեկտ

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 202. Հողամասը որպես սեփականության իրավունքի օբյեկտ

1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից սեփականատիրոջը տված փաստաթղթերի հիման վրա:

2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող մակերեսային (հողային) շերտի, փակ ջրավազանների, դրա վրա գտնվող անտառի և բուսականության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործել այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և տակը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:

4. Գյուղատնտեսական և այլ նշանակության հողամասերը, որոնց օգտագործելն այլ նպատակներով արգելված կամ սահմանափակված է, որոշվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։