Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-22-ից մինչև 2003-05-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1006. Լրացուցիչ գույքային ապահովագրություն

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 1006. Լրացուցիչ գույքային ապահովագրություն

1. Այն դեպքում, երբ գույքը կամ ձեռնարկատիրական ռիսկն ապահովագրվել է ապահովագրական արժեքի մի մասով, ապահովագրվողը (շահառուն) իրավունք ունի իրականացնել լրացուցիչ ապահովագրություն` ներառյալ այլ ապահովագրողի մոտ, սակայն այն չափով, որպեսզի ընդհանուր ապահովագրական գումարը բոլոր ապահովագրական պայմանագրերով չգերազանցի ապահովագրական արժեքը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չպահպանելը հանգեցնում է սույն օրենսգրքի 1007 հոդվածի 4-րդ կետով նախատեսված հետևանքներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։