Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-22-ից մինչև 2003-05-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 42 · ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 808. Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 808. Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով

1. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պրինցիպալի` պայմանագրով սահմանված որոշակի տարածքում գործող այլ գործակալների հետ նմանօրինակ պայմանագրեր չկնքելու պարտավորությունը կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում գործակալության պայմանագրի առարկան կազմող նմանօրինակ ինքնուրույն գործունեություն իրականացնելուց:

2. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պայմանագրում նշված տարածքի հետ լիովին կամ մասնակիորեն համընկնող տարածքում այլ պրինցիպալների հետ նմանօրինակ գործակալության պայմանագրեր չկնքելու գործակալի պարտավորությունը:

3. Գործակալության պայմանագրի պայմանները, որոնց ուժով գործակալն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես որոշակի կատեգորիայի գնորդներին (պատվիրատուներին) կամ պայմանագրով սահմանված տարածքում գտնվելու կամ բնակության վայր ունեցող գնորդներին (պատվիրատուներին), առոչինչ են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։