Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1009. Համաապահովագրություն
Հոդված 1009. Համաապահովագրություն
Ապահովագրության օբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ (համաապահովագրություն): Եթե այդպիսի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, նրանք ապահովագրվողի (շահառուի) առջև համապարտ պատասխանատվություն են կրում գույքային ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում կամ անձնական ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումար վճարելու համար: