Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը
Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը
1. Գրավատուն իրավունք ունի օգտվել գրավի առարկայից դրա նշանակությանը համապատասխան, այդ թվում` դրանից ստանալ պտուղներ և եկամուտներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գրավատուն իրավունք ունի օտարել գրավի առարկան, այն հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ տնօրինել այլ կերպ, միայն գրավառուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:
3. Գրավառուն իրավունք ունի օգտվել իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեսված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա օգտագործման մասին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել գրավի առարկայից պտուղներ և եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի: