Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-22-ից մինչև 2003-05-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 947. Չեկը վճարելը

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 947. Չեկը վճարելը

1. Չեկը վճարվում է չեկ տվողի միջոցներից:

Միջոցների դեպոնավորման դեպքում չեկը ծածկելու համար միջոցների դեպոնավորման կարգը և պայմանները սահմանվում են բանկային կանոններով:

2. Չեկը ենթակա է վճարման` օրենքով սահմանված ժամկետում այն վճարման ներկայացնելու պայմանով:

3. Չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաև այն բանում, որ չեկ ներկայացնողը դրանով լիազորված անձն է:

Փոխանցագրված չեկը վճարելիս վճարողը պարտավոր է ստուգել փոխանցագրերի իսկությունը, սակայն պարտավոր չէ պարզել փոխանցագրողների ստորագրությունների ճշտությունը:

4. Վճարողի կողմից կեղծ, հափշտակված կամ կորցրած չեկ վճարելու հետևանքով ծագած վնասները կրում է վճարողը կամ չեկ տվողը, կախված այն բանից, թե ում մեղքով են դրանք պատճառվել:

5. Չեկ վճարած անձն իրավունք ունի պահանջել, որ իրեն տրվի չեկը` վճարն ստանալու մասին ստորագրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։