Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1127. Հեղինակային իրավունքների սահմանափակումները
Հոդված 1127. Հեղինակային իրավունքների սահմանափակումները
1. Հեղինակի բացառիկ իրավունքների սահմանափակումները կիրառվում են պայմանով, եթե դրանք անհարկի վնաս չեն պատճառում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և չեն ոտնահարում հեղինակի օրինական շահերը:
2. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի և այլ անձանց բացառիկ իրավունքների սահմանափակում թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում: