Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §

Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված քանակը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո` դատական կարգով լուծարվում է, եթե նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև օրենքով սահմանված քանակը:

2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։