Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 256. Իրավունքի գրավ
Հոդված 256. Իրավունքի գրավ
1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկան օտարման ենթակա իրավունքն է` ներառյալ հողամասի, շենքի, շինության, բնակելի տան (բնակարանի) նկատմամբ վարձակալության իրավունքը, տնտեսական ընկերակցության կամ ընկերության գույքում բաժնեմասի իրավունքը, պարտքի պահանջները:
2. Ժամկետային իրավունքը գրավի առարկա կարող է լինել միայն մինչև դրա գործողության ժամկետի ավարտը:
3. Գրավ դրված իրավունքի պարտապանը պետք է անհապաղ տեղեկացվի գրավի մասին:
4. Պետական գրանցման ենթակա իրավունքի գրավը վավեր է դրա պետական գրանցման պահից:
5. Արժեթղթով հավաստված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը հանձնվում է գրավառուին կամ բանկի կամ նոտարի դեպոզիտ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: