Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 218. Հողամասը պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելը

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 218. Հողամասը պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելը

1. Հողամասը սեփականատիրոջից կարող է վերցվել պետության կամ համայնքի կարիքների համար` դրա գինը հատուցելու միջոցով:

Կախված այն բանից, թե ում կարիքների համար է վերցվում հողամասը, դրա գինը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը:

2. Պետության կամ համայնքի կարիքների համար հողամաս վերցնելու մասին որոշում ընդունում է պետական մարմինը: Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին որոշում ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինը, ինչպես նաև այդ որոշման նախապատրաստման և ընդունման կարգը սահմանվում են օրենքով:

3. Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին պետական մարմնի որոշումը ենթակա է գրանցման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմնում:

4. Հողամասը վերցնելու մասին որոշում ընդունած պետական մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հողամասի սեփականատիրոջը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։