Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 64 · ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 1142. Հարակից իրավունքների գործողության ժամկետը

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 1142. Հարակից իրավունքների գործողության ժամկետը

1. Կատարողի իրավունքները գործում են առաջին կատարման (բեմադրության) կամ առաջին ձայնագրման և տեսագրման պահից հաշված` 50 տարվա ընթացքում:

Անվան նկատմամբ կատարողի իրավունքը և կատարումը խեղաթյուրումներից պաշտպանելու իրավունքը պահպանվում են անժամկետ:

2. Ձայնագրություն և տեսագրություն ստեղծողի իրավունքը գործում է դրա առաջին ձայնագրությունից և տեսագրությունից հետո հաշված` 50 տարվա ընթացքում:

3. Եթերային կամ կաբելային հաղորդման կազմակերպության հեռարձակելու իրավունքը գործում է դրա առաջին հեռարձակման պահից հաշված` 50 տարվա ընթացքում:

4. Սույն հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված իրավաբանական փաստերին հաջորդող տարվա հունվարի 1-ից:

(1142-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։