Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 989. Ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրությունը
Հոդված 989. Ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրությունը
1. Ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել միայն ապահովագրվողի ձեռնարկատիրական ռիսկը և միայն նրա օգտին:
2. Ապահովագրվող չհամարվող անձի ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագիրն առոչինչ է:
3. Հօգուտ ապահովագրվող չհամարվող անձի ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հօգուտ ապահովագրվողի: