Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 42 · ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 810. Ենթագործակալության պայմանագիր

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 810. Ենթագործակալության պայմանագիր

1. Գործակալը պայմանագիրը կատարելու նպատակներով կարող է ենթագործակալության պայմանագիր կնքել այլ անձի հետ` մնալով պատասխանատու պրինցիպալի հանդեպ վերջինիս գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով: Գործակալության պայմանագրում կարող է նախատեսվել ենթագործակալության պայմանագիր կնքելու գործակալի պարտականությունը` այդ պայմանագրի կոնկրետ պայմանների նշումով կամ առանց դրա:

2. Ենթագործակալն իրավունք չունի երրորդ անձանց հետ գործարքներ կնքել գործակալության պայմանագրով պրինցիպալ համարվող անձի անունից, բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն օրենսգրքի 323 հոդվածի 1-ին կետին համապատասխան, ենթագործակալը կարող է գործել վերալիազորման հիման վրա: Նման վերալիազորման կարգը և հետևանքները սահմանվում են սույն օրենսգրքի 787 հոդվածով նախատեսված կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։