Գլուխ 10 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 170. Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները
Հոդված 170. Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները
1. Սեփականության իրավունքի հետ միասին գույքային իրավունքներ են`
1) գրավի իրավունքը.
2) գույքի օգտագործման իրավունքը.
3) սերվիտուտները:
2. Գույքային իրավունքները կարող են պատկանել այդ գույքի սեփականատեր չհամարվող անձանց:
3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների դադարման համար:
4. Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները սույն օրենսգրքի 278 հոդվածով սահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի` ներառյալ սեփականատիրոջ, խախտումներից: