Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1002. Ապահովագրության գաղտնիությունը
Հոդված 1002. Ապահովագրության գաղտնիությունը
Ապահովագրողն իրավունք չունի հրապարակել իր մասնագիտական գործունեության արդյունքում ապահովագրվողի, ապահովագրվածի և շահառուի, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև գույքային դրության մասին ստացած տեղեկությունները: Ապահովագրողը, ապահովագրության գաղտնիությունը խախտելու համար, կախված` խախտված իրավունքների տեսակից և (կամ) դրանց խախտման բնույթից, պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 141 կամ 162 հոդվածներով նախատեսված կանոններին համապատասխան: